Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

Վեճերի կարգավորում

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ իրագործման վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև վեճերի ծագման դեպքում, Կողմերը խորհրդակցում են միմյանց հետ` ծագած վեճը բանակցությունների, հետաքննության, միջնորդության, հաշտեցման, իրավարարության, տարածաշրջանային մարմիններին դիմելու, դատական հետաքննության և այլ խաղաղ միջոցներով` ըստ իրենց ընտրության, կարգավորելու նպատակով:

2. Ցանկացած այնպիսի վեճ, որը ենթակա չէ կարգավորման սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, վեճի կողմերից մեկը հանդիսացող պետության խնդրանքով հանձնվում է Միջազգային դատարան` համապատասխան որոշման ընդունման նպատակով:

3. Եթե սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով կարգավորման ոչ ենթակա վեճի կողմերից մեկը 26-րդ հոդվածի /գ/ կետում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն է, այն կարող է Խորհրդին դիմել Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության միջոցով, որպեսզի Խորհուրդը պահանջի Միջազգային դատարանի խորհրդակցական եզրակացությունը` Դատարանի Կանոնադրության 65-րդ հոդվածին համապատասխան, որի տեսակետը վճռական է համարվում:

4. Յուրաքանչյուր պետություն` սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու պահին, կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային յուրաքանչյուր կազմակերպություն` պաշտոնական ճանաչման ակտի ստորագրման, պահպանման հանձնման կամ միանալու պահին, կարող են հայտարարությամբ հանդես գալ այն մասին, որ իրենք սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով իրենց կապված չեն համարում: Այլ Կողմերը 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով կապված չեն նման հայտարարությամբ հանդես եկած ցանկացած Կողմի հետ:

5. Սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն այդպիսի հայտարարությամբ հանդես եկող Կողմը կարող է ցանկացած պահին չեղյալ հայտարարել այդ հայտարարությունն` այդ մասին ծանուցելով Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։