Հոդված 4
Հոդված 4
Իրավազորությունը
1. Յուրաքանչյուր Կողմ.
ա/ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իր իրավազորությունը սահմանելու համար այն դեպքերում, երբ.
/i/ տվյալ օրինախախտումը կատարվել է իր տարածքում,
/ii/ տվյալ օրինախախտումը կատարվել է իր դրոշը կրող նավի կամ օրինախախտման պահին իր օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված օդանավի վրա,
բ/ կարող է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իր իրավազորությունը սահմանելու համար այն դեպքերում, երբ.
/i/ տվյալ օրինախախտումը կատարվել է իր քաղաքացու կամ հիմնականում իր տարածքում բնակվող անձի կողմից,
/ii/ տվյալ օրինախախտումը կատարվել է այնպիսի նավի վրա, որի նկատմամբ այդ Կողմը լիազորված է համապատասխան գործողություններ ձեռնարկել` համաձայն 17-րդ հոդվածի, այն պայմանով, որ նման իրավազորությունը սահմանվում է միմիայն սույն հոդվածի 4-րդ և 9-րդ կետերում նշված համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների հիման վրա,
/iii/ տվյալ օրինախախտումը 3-րդ հոդվածի 1-ին կետի գ/-/4/ ենթակետով սահմանված օրինախախտումներից մեկն է հանդիսանում և կատարվել է իր տարածքից դուրս` հետագայում իր տարածքում 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտում կատարելու նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ.
ա/ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իր իրավազորութունը սահմանելու համար այն դեպքերում, երբ ենթադրվող օրինախախտը գտնվում է իր տարածքում և այն վերջինիս չի հանձնում այլ Կողմին քանի որ տվյալ օրինախախտումը կատարվել է.
/i/ իր տարածքում կամ իր դրոշը կրող ծովային նավի կամ օրինախախտման պահին իր օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված օդանավի վրա,
/ii/ իր քաղաքացի հանդիսացող անձի կողմից,
բ/ կարող է ձեռնարկել նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իր իրավազորությունը սահմանելու համար այն դեպքերում, երբ ենթադրվող օրինախախտը գտնվում է իր տարածքում և այն վերջինիս չի հանձնում այլ Կողմին:
3. Սույն Կոնվենցիան չի բացառում տվյալ Կողմի օրենսդրությամբ սահմանված ցանկացած քրեական իրավազորության իրականացում: