Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Համագործակցության այլ ձևեր և կադրերի պատրաստում

1. Կողմերը սերտորեն համագործակցում են միմյանց հետ` գործելով իրենց ազգային իրավական և վարչարարական համակարգերին համապատասխան` 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կանխարգելման համար անհրաժեշտ օրինապահ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Դրանք, հիմք ընդունելով գործող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերն ու պայմանավորվածությունները, մասնավորապես.

/ա/ ստեղծում և պահպանում են հաղորդակցման ուղիներ միմյանց իրավասու մարմինների և ծառայությունների միջև, որպեսզի ապահովեն 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների բոլոր ասպեկտներին վերաբերվող տեղեկատվության հուսալի և արագ փոխանակումը` ներառյալ, եթե Կողմերն այդ նպատակահարմար գտնեն, կապերը հանցավոր գործունեության այլ տեսակների հետ,

/բ/ միմյանց հետ համագործակցում են միջազգային բնույթ կրող և 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների հետաքննություններին.

/i/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների մասնակցության մեջ կասկածվող անձանց, դրանց գտնվելու վայրի հայտնաբերման և գործունեության բացահայտման նպատակով,

/ii/ այդպիսի օրինախախտումների արդյունքում ստացված եկամուտների կամ սեփականության տեղափոխման բացահայտման նպատակով,

/iii/ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և սույն Կոնվենցիայում տրված 1-ին և 2-րդ աղյուսակներում տեղ գտած նյութերի, ինչպես նաև այդպիսի օրինախախտումներ գործելու համար օգտագործվող կամ նախատեսված միջոցների հայտնաբերման նպատակով,

/գ/ համապատասխան դեպքերում և ըստ իրենց օրենսդրությամբ սահմանված կարգի, ստեղծում են համատեղ խմբեր` հաշվի առնելով անձանց և գործողությունների անվտանգության ապահովման կարևորությունը սույն կետի դրույթների կիրառման համար: Նման խմբերի կազմում ընդգրկված ցանկացած Կողմի պաշտոնատար անձինք գործում են այն Կողմի համապատասխան մարմինների հավանությամբ, որի տարածքում պետք է անցկացվի այդ գործողությունը, նման բոլոր դեպքերում շահագրգիռ Կողմերն ապահովում են այն Կողմի ինքնիշխանության լիարժեք պահպանումը, որի տարածքում անց է կացվում տվյալ գործողությունը,

/դ/ համապատասխան դեպքերում տրամադրում են անհրաժեշտ քանակությամբ նյութերի փորձանմուշներ` հետազոտական կամ հետաքննչական նպատակների համար,

/ե/ աջակցում են իրենց իրավասու մարմինների և ծառայությունների համատեղ գործունեության արդյունավետ համադրմանը և աշխատակիցների և այլ փորձագետների փոխանակմանը` ներառյալ կապի աշխատակիցների տեղաբաշխումը:

2. Յուրաքանչյուր Կողմ անհրաժեշտության սահմաններում, մշակում, իրականացնում կամ կատարելագործում է իրավապահ և այլ մարմինների աշխատակիցների հատուկ պատրաստության ծրագրեր` ներառյալ մաքսային մարմինները, որոնք պատասխանատու են 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կանխարգելման համար: Նման ծրագրերը, մասնավորապես, ներառում են հետևյալը.

/ա/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների բացահայտման և կանխարգելման ժամանակ կիրառվող մեթոդները,

/բ/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումներին մասնակցելու մեջ կասկածվող անձանց կողմից օգտագործվող երթուղիները և միջոցները` մասնավորապես տարանցիկ փոխադրման երկրներում, և համապատասխան հակամիջոցները,

/գ/ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում տեղ գտած նյութերի ներկրման և արտահանման նկատմամբ հսկողության սահմանում,

/դ/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների արդյունքում ստացված եկամուտների և սեփականության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում տեղ գտած նյութերի, ինչպես նաև այդ օրինախախտումների կատարման համար ընթացքում օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված նյութերի շրջանառության հայտնաբերում և դրա նկատմամբ հսկողության սահմանում,

/ե/ այդպիսի եկամուտների, սեփականության և միջոցների տեղափոխման, թաքցման կամ պարտակման մեթոդներ,

/զ/ ապացույցների հավաքում,

/է/ հսկողության իրականացման մեթոդներ ազատ առևտրի գոտիներում և ազատ նավահանգիստներում,

/ը/ արդիական իրավապահ մեթոդներ:

3. Կողմերը միմյանց աջակցություն են ցուցաբերում սույն հոդվածի 2-րդ կետում նշված ոլորտներում հատուկ գիտելիքների և հմտությունների փոխանակումն ապահովող հետազոտական և ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման գործում և այդ նպատակով համապատասխան դեպքերում կազմակերպում են տարածաշրջանային և միջազգային սեմինարներ` համագործակցության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների քննարկման նպատակով` ներառյալ յուրահատուկ հիմնախնդիրները և տարանցիկ փոխադրման երկրների կարիքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։