Անցնել բովանդակությանը
Գլուխ I · Հարցման նամակը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Նամակի կատարումը չի կարող հանգեցնել հարկերի կամ այլ վճարների որևէ հատուցման։

Այնուամենայնիվ, կատարող պետությունն իրավունք ունի հարցում ներկայացրած պետությունից պահանջել փորձագետներին և թարգմանիչներին վճարած գումարների, ինչպես նաև 9-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն ծագման պետության կողմից պահանջված հատուկ ընթացակարգ կիրառելու հետևանքով առաջացած ծախսերի հատուցում։

Հարցում ստացած մարմինը, որի իրավունքը պարտավորեցնում է կողմերին ինքնուրույն ձեռք բերել ապացույցները, և որը չի կարող ինքնուրույն կատարել Նամակը, կարող է հարցում ներկայացրած իրավասու մարմնի համաձայնությամբ նշանակել համապատասխան անձի՝ այն կատարելու համար։ Այս համաձայնությունը ստանալիս հարցում ստացած իրավասու մարմինը պետք է նշի այս ընթացակարգի համար պահանջվող մոտավոր ծախսերը։ Եթե հարցում ներկայացրած մարմինը տալիս է իր համաձայնությունը, ապա նա պետք է փոխհատուցի առաջացած ծախսերը. առանց այդպիսի համաձայնության հարցում ներկայացրած իրավասու մարմինը պատասխանատու չէ այդ ծախսերի փոխհատուցման համար։

Գլուխ II

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։