Գլուխ I · Հարցման նամակը
Հոդված 15
Հոդված 15
Քաղաքացիական կամ տնտեսական գործերում, Պայմանավորվող պետության դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը կարող է, մյուս Պայմանավորվող պետության տարածքում և այն տարածքում, որտեղ նա իրականացնում է իր գործառույթները, ապացույցներ ձեռք բերել, առանց հարկադրանքի, այն պետության քաղաքացիներից, որը նա ներկայացնում է՝ նպատակ ունենալով աջակցել սկսված դատավարությանը այն պետությունում, որը նա ներկայացնում է։
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ ապացույցները կարող են ձեռք բերվել դիվանագիտական աշխատակցի կամ հյուպատոսական գործակալի կողմից, միայն եթե դրա համար թույլտվությունը տրվել է անձամբ նրա կամ նրա անունից տրված դիմումի հիման վրա հայտարարություն անող պետության կողմից նշանակված համապատասխան մարմնի կողմից։