Անցնել բովանդակությանը
Գլուխ I · Հարցման նամակը

Հոդված 42

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է 37-րդ հոդվածում նշված պետություններին, ինչպես նաև 39-րդ հոդվածի դրույթներին համապատասխան միացած պետություններին՝

ա) 37-րդ հոդվածում նշված ծանուցումների,

բ) 38-րդ հոդվածում առաջին պարբերության համաձայն սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու,

գ) 39-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիային միանալու դեպքերի,

դ) 40-րդ հոդվածում նշված Կոնվենցիայի գործողության տարածման դեպքերի և դրանք ուժի մեջ մտնելու ամսաթվերի,

ե) 33-րդ և 35-րդ հոդվածներում նշված նշանակումների, վերապահումների և հայտարարությունների,

զ) 41-րդ հոդվածի երրորդ պարբերությունում նշված չեղյալ հայտարարման դեպքերի մասին։

Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։

Կատարված է Հաագայում, 1970 մարտի 18-ին, անգլերենով և ֆրանսերենով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որն ի պահ է հանձնվում Նիդերլանդների կառավարության արխիվներ, և որի հաստատված պատճենը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի տասնմեկերորդ նստաշրջանին ներկայացված պետություններից յուրաքանչյուրին։

Հայաստանի Հանրապետության վերապահումը և հայտարարությունը «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ

Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումը՝

- Հայաստանի Հանրապետությունը լիովին բացառում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության կիրառումը։

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ

- Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ մյուս Պայմանավորվող պետության հայցող մարմնի դատական անձնակազմի անդամները ներկա կգտնվեն Հարցման գրությունը կատարելու ընթացքին միայն Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված իրավասու մարմնի նախնական թույլտվությամբ։

- Կոնվենցիայի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն՝ դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը կամ լիազոր կոմիսար նշանակված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է վերցնել կամավոր վկայություն միայն իրավասու մարմնի նախնական թույլտվությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով։

- Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ դիվանագիտական աշխատակիցը, հյուպատոսական գործակալը կամ լիազոր կոմիսարը, որը լիազորված է վկայություն վերցնել 15-րդ, 16-րդ կամ 17-րդ հոդվածների համաձայն կարող է դիմել անհրաժեշտ աջակցության համար Հայաստանի Հանրապետության նշանակած իրավասու մարմնին հարկադիր կարգով վկայություն վերցնելու համար։

- Կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը չի կատարի մինչդատական փաստաթղթերի տրամադրման նպատակով ուղարկված Հարցման նամակները, ինչպես դա ընդունված է Ընդհանուր իրավունքի երկրներում։

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. օգոստոսի 26-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։