Գլուխ I · Հարցման նամակը
Հոդված 28
Հոդված 28
Սույն Կոնվենցիան չի խոչընդոտում երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև համաձայնագրի ստորագրումը՝ շեղում կատարելու.
ա) 2-րդ հոդվածի դրույթներից՝ կապված Հարցման նամակի փոխանցման մեթոդների հետ,
բ) 4-րդ հոդվածի դրույթներից՝ կապված այն լեզուների հետ, որոնք կարող են գործածվել,
գ) 8-րդ հոդվածի դրույթներից՝ կապված Հարցման նամակների կատարման ժամանակ դատական աշխատակիցների ներկայության հետ,
դ) 11-րդ հոդվածի դրույթներից՝ կապված ցուցմունք տալուց հրաժարվելու մասով վկաների արտոնությունների և պարտականությունների հետ,
ե) 13-րդ հոդվածի դրույթներից՝ կապված կատարված Նամակները հարցում ներկայացնող մարմնին վերադարձնելու մեթոդների հետ,
զ) 14-րդ հոդվածի դրույթներից` կապված վճարների և ծախսերի հետ,
է) II գլխի դրույթներից։