Հոդված 41
Հոդված 41
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է հինգ տարի ժամկետով՝ 38-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, նույնիսկ այն պետությունների համար, որոնք այն վավերացրել են կամ դրան միացել են հետագայում։
Եթե Կոնվենցիան չեղյալ չհայտարարվի, ապա դրա գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է՝ յուրաքանչյուր 5 տարվա համար։
Յուրաքանչյուր չեղյալ հայտարարման մասին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը ծանուցվում է հնգամյա ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ։
Չեղյալ հայտարարումը կարող է սահմանափակվել տարածքներից մի քանիսով, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։
Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում միայն այն պետության առնչությամբ, որն այդ մասին ծանուցում է։ Մյուս Պայմանավորվող պետությունների համար Կոնվենցիան մնում է ուժի մեջ։