Անցնել բովանդակությանը
Գլուխ I · Հարցման նամակը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Երբ դիվանագիտական աշխատակիցը, հյուպատոսական գործակալը կամ հանձնակատարը 15-րդ, 16-րդ կամ 17-րդ հոդվածների համաձայն լիազորված է ապացույցներ ձեռք բերելու, ապա.

ա) նա կարող է ձեռք բերել այն բոլոր տեսակի ապացույցները, որոնք չեն հակասում այն պետության իրավունքին, որտեղ ձեռք է բերվում ապացույցը, կամ չեն համապատասխանում վերը նշված հոդվածների համաձայն տրված որևէ թույլտվության, և իրավունք ունի այդպիսի սահմաններում ձեռնարկելու երդման կամ հաստատման միջոցով ապացույցների ձեռք բերումը.

բ) բացառությամբ այն դեպքերի, երբ ստացողը այն պետության քաղաքացի է, որտեղ գործը քննարկման փուլում է, ներկայանալու կամ ցուցմունք տալու համար անձին ուղղված հարցումը պետք է կազմվի այն վայրի լեզվով, որտեղ ձեռք են բերվում ապացույցները, կամ ուղեկցված լինի այդ լեզվով թարգմանությամբ.

գ) հարցմամբ պետք է տեղեկացվի անձին, որ նա կարող է օրինական կերպով ներկայացված լինել և ցանկացած պետությունում, որը 18-րդ հոդվածի համաձայն հայտարարություն չի ներկայացրել, պետք է նույնպես նրան տեղեկացնի, որ նա պարտավոր չէ ներկայանալ կամ վկայություն տալ.

դ) ապացույցները կարող են ձեռք բերվել այն իրավունքի ներքո, որը կիրառելի է այն դատարանում, որտեղ գործը քննվում է՝ պայմանով, որ այդ կարգն արգելված չլինի այն պետության իրավունքով, որտեղ ապացույցը ձեռք է բերվում.

ե) այն անձը, ումից պահանջվել է ցուցմունք տալ, կարող է վկայակոչել արտոնությունները կամ պարտականությունները՝ 11-րդ հոդվածում նշված ցուցմունքները տալուց հրաժարվելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։