Գլուխ I · Հարցման նամակը
Հոդված 1
Հոդված 1
Քաղաքացիական կամ առևտրային գործերով Պայմանավորվող կողմերի դատական մարմինը կարող է, այդ պետության իրավունքի համաձայն, դիմել մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին, Հարցման նամակի միջոցով, ապացույցներ ձեռք բերելու կամ այլ դատական գործողություններ կատարելու համար։
Նամակը չի կարող ներկայացվել այնպիսի ապացույցներ ձեռք բերելու համար, որոնք նախատեսված չեն արդեն հարուցված կամ ակնկալվող դատական վարույթներում օգտագործելու համար։
«Այլ դատական գործողություն» արտահայտությունը չի վերաբերում դատական փաստաթղթերի հանձնմանը կամ որևէ գործընթացի նախաձեռնմանը, որի միջոցով կատարվում կամ հարկադիր կերպով կատարվում են վճիռներ կամ որոշումներ, կամ հայցի ապավովմանն ուղղված որոշումներ։