Գլուխ I · Հարցման նամակը
Հոդված 17
Հոդված 17
Քաղաքացիական կամ առևտրային գործերում, այս նպատակի համար պատշաճ կերպով որպես հանձնակատար նշանակված անձը կարող է, առանց հարկադրանքի, ապացույցներ ձեռք բերել Պայմանավորվող պետության տարածքում՝ որպես աջակցություն մյուս Պայմանավորվող պետության դատարաններում հարուցված վարույթներին, եթե.
ա) իրավասու մարմինը, որին նշանակել է այն պետությունը, որտեղ պետք է ձեռք բերել ապացույցները, տվել է իր թույլտվությունը կամ ընդհանուր առմամբ կամ կոնկրետ գործի մասով, և
բ) նա պահպանում է այն պահանջները, որոնք նշել է թույլտվության մեջ իրավասու մարմինը։
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ ապացույցները կարելի է ձեռք բերել սույն հոդվածի համաձայն՝ առանց իր նախնական համաձայնության։