Գլուխ I · Հարցման նամակը
Հոդված 26
Հոդված 26
Սահմանադրական սահմանափակումների հետևանքով առաջացած անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող պետությունը կարող է պահանջել ծագման պետությունից Հարցման նամակների կատարման հետ կապված ծախսերի և վճարների փոխհատուցում՝ անձի կողմից ցուցմունք տալու նպատակով ներկայանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնումն իրականացնելու, այդպիսի անձանց մասնակցության ծախսերը, ինչպես նաև այդ ցուցմունքների սղագրության համար անհրաժեշտ ծախսերը։
Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը վերը նշված պարբերության համաձայն հարցում է ներկայացրել, ապա ցանկացած այլ Պայմանավորվող պետություն նույնպես կարող է պահանջել այդ պետությունից նմանատիպ վճարների և ծախսերի փոխհատուցում։