Հոդված 3
Հոդված 3
Հարցման նամակում նշվում է.
ա) կատարումը հայցող մարմինը և կատարման համար հայցվող մարմինը, եթե հայտնի է հայցող մարմնին,
բ) դատավարության կողմերի անուններն ու հասցեները, ինչպես նաև նրանց ներկայացուցիչների անուններն ու հասցեները, եթե այդպիսիք կան,
գ) դատավարության բնույթը, որի համար պահանջվում է ապացույցը՝ տալով ամբողջական անհրաժեշտ տեղեկատվություն դրա վերաբերյալ,
դ) ձեռք բերվելիք ապացույցը կամ կատարվելիք այլ դատական գործողությունը:
Անհրաժեշտության դեպքում, Նամակը պետք է, ի թիվս այլ հարցերի, պարունակի հետևյալը.
ե) հարցաքննվող անձանց անուններն ու հասցեները,
զ) հարցերը, որոնք պետք է տրվեն հարցաքննվող անձանց կամ գործի առարկայի վերաբերյալ շարադրանք, որոնց մասով նրանք պետք է հարցաքննվեն,
է) ստուգվելիք փաստաթղթերը կամ այլ անշարժ կամ շարժական գույքը,
ը) ապացույցի ձեռք բերման այլ պահանջներ, ինչպես օրինակ՝ երդմամբ կամ հաստատմամբ, կամ կիրառելի այլ հատուկ ձևերով,
թ) այլ հատուկ մեթոդ կամ ընթացակարգ՝ 9-րդ հոդվածի համաձայն:
Ա. Նամակի մեջ կարող է նաև նշվել 11-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն։
Որևէ օրինականացում կամ նմանատիպ այլ ձևական պահանջների պահպանում չի կարող պահանջվել։