Գլուխ I · Հարցման նամակը
Հոդված 33
Հոդված 33
Պետությունը կարող է, ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ, ամբողջությամբ կամ մասամբ բացառել 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության և II գլխի դրույթների կիրառումը։ Այլ վերապահումներ չեն թույլատրվում։
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ, հետ վերցնել իր կողմից արված վերապահումը. վերապահումը դադարում է գործել հետ վերցնելու վերաբերյալ հայտարարության մասին ծանուցումից հետո վաթսուներորդ օրը։
Այն դեպքում, երբ պետությունը վերապահում է արել, այդ պետության հետ առնչություն ունեցող ցանկացած այլ պետություն կարող է կիրառել նույն կանոնը վերապահում արած պետության դեմ։