Հոդված 35
Հոդված 35
Պայմանավորվող պետությունը պետք է, վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ ժամկետում, տեղեկացնի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը 2-րդ, 8-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածների համաձայն իրավասու մարմինների նշանակման մասին։
Պայմանավորվող պետությունը պետք է նույն կերպ, անհրաժեշտության դեպքում, տեղեկացնի Նախարարությանը նաև հետևյալի մասին.
ա) այն իրավասու մարմինների նշանակման մասին, ում պետք է ծանուցվի, ում թույլտվությունը և ում աջակցությունը կարող է պահանջվել կամ հայցվել դիվանագիտական աշխատակցի կամ հյուպատոսական գործակալի կողմից ապացույցներ ձեռք բերելիս՝ համապատասխանաբար 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածների համաձայն,
բ) այն իրավասու մարմնի նշանակման մասին, ում թույլտվությունը պահանջվում է հանձնակատարի կողմից 17-րդ հոդվածի համաձայն ապացույցներ ձեռք բերելու համար և նրանց մասին, ովքեր կարող են տրամադրել 18-րդ հոդվածում նախատեսված աջակցությունը,
գ) 4-րդ, 8-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 23-րդ և 27-րդ համաձայն ներկայացված հայտարարությունների մասին,
դ) վերը նշված նշանակումների և հայտարարությունների ցանկացած չեղյալ հայտարարման կամ փոփոխության մասին,
ե) ցանկացած վերապահում հետ վերցնելու մասին։