Հոդված 39
Հոդված 39
Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի 11-րդ նստաշրջանում չներկայացված, սակայն այդ Խորհրդաժողովի, Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված գործակալությունների անդամ, կամ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության կողմ հանդիսացող ցանկացած պետություն կարող է միանալ սույն Կոնվենցիային՝ 38-րդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան այն ուժի մեջ մտնելուց հետո։
Միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը։
Կոնվենցիային միացող պետության համար այն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո վաթսուներորդ օրը։
Միանալն ուժի մեջ է մտնում միայն միացող պետության և այն Պայմանավորվող պետությունների միջև հարաբերությունների մասով, որոնք հայտարարած կլինեն միանալն ընդունելու մասին։ Այդպիսի հայտարարությունն ի պահ է հանձնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը. այս նախարարությունը դիվանագիտական ուղիներով ուղարկում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետությանը դրա հաստատված պատճենը։
Կոնվենցիան ինչպես դրան միացող Պետության, այնպես էլ միանալն ընդունելու մասին հայտարարած պետության համար ուժի մեջ է մտնում ընդունելու մասին հայտարարությունն ի պահ հանձնելուց հետո վաթսուներորդ օրը։