Հոդված 4
Հոդված 4
Հարցման նամակը պետք է լինի հարցվող մարմնի լեզվով կամ պետք է ուղեկցվի այդ լեզվով թարգմանությամբ։
Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմը պետք է ընդունի Նամակը անգլերենով կամ ֆրանսերենով, կամ այս լեզուներից որևէ մեկով թարգմանությամբ, եթե վերապահում չի կատարել 33-րդ հոդվածի համաձայն։
Պայմանավորվող պետությունը, որը ունի մեկից ավելի պաշտոնական լեզուներ և չի կարող, ելնելով իր ներպետական իրավունքից, ընդունել Նամակը նշված լեզուներից մեկով իր ամբողջ տարածքի համար, կարող է հայտարարությամբ նշել այն լեզուն, որով Նամակը կամ դրա թարգմանությունը պետք է ձևակերպվի՝ իր տարածքի նշված մասերում կատարվելու համար։ Առանց հիմնավոր պատճառի այդ հայտարարության դրույթները չկատարելու դեպքում, պահանջվող լեզվով թարգմանության ծախսերը պետք է կրի հարցումը ներկայացնող պետությունը։
Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարությամբ նշել այն լեզուն կամ լեզուները, որոնք այլ են, քան նշված են նախորդ պարբերություններում, որով կամ որոնցով Նամակը կարող է ուղարկվել իր Կենտրոնական մարմին։
Նամակն ուղեկցող ցանկացած թարգմանություն պետք է հաստատվի որպես ճշգրիտ թարգմանություն կամ դիվանագիտական պաշտոնատար անձի, կամ հյուպատոսական գործակալի կողմից, կամ լիցենզավորված թարգմանչի կողմից, կամ յուրաքանչյուր պետությունում դրա համար լիազորված անձի կողմից։