Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 11. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

գործել է մինչև 2003-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 11. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում կարգավորումն իրականացնում է հանձնաժողովը, որը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:

2. Հանձնաժողովը չի կարող լուծարվել, կամ նրա լիազորությունները չեն կարող փոփոխվել` առանց սույն օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու: Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի իրավահաջորդն է:

3. Հանձնաժողովի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։