Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 13. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Հոդված 13. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
1. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ էներգետիկայի բնագավառի գործունեության լիցենզիա ունեցող անձանց համար կատարել որևէ աշխատանք:
2. Հանձնաժողովի անդամները և աշխատակազմն իրենց պաշտոնավարության ընթացքում չեն կարող էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց մոտ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունենալ բաժնեմաս, արժեթղթեր կամ կատարել այլ ներդրումներ, ինչպես նաև որևէ այլ նյութական շահագրգռվածություն ունենալ լիցենզավորված անձանց գործունեությունում կամ այդ գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզավորված անձի գործարքներում: