Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Հոդված 22. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ և ԿԻՐԱՌՈՒՄԸ

գործել է մինչև 2003-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 22. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ և ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է հանձնաժողովը:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը 6 ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները: Նման դեպքում հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխել լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչև նրա կողմից թույլ տված խախտման վերացումը:

3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:

6. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն` ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:

7. Գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է էլեկտրական, ջերմային էներգիան և բնական գազը վաճառել կամ լիցենզավորված ծառայությունները մատուցել հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի լիցենզավորված գործունեությունը, և (կամ) այն նպատակաուղղված չէ շուկայում մենաշնորհային կարգավիճակ ձեռք բերելուն, և եթե այդ իջեցումը կատարվում է լիցենզավորված անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։