Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 8. ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 8. ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Էներգետիկայի բնագավառի կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի շուկաների գործունեության կանոնների, կարգավորվող սակագների և լիցենզիայի պայմանների սահմանմամբ ու վերահսկմամբ հավասարակշռել սպառողների և գործունեության լիցենզիա ունեցող անձանց շահերը, գործունեության լիցենզիա ունեցող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ և նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանն ու զարգացմանը: