Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 26. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 26. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Էլեկտրական էներգիայի ներկրման, արտահանման, արտադրող կայանների կառուցման կամ վերականգնման, բնական գազի ներկրման լիցենզիա տրամադրելու համար համապատասխան գործունեության լիցենզիա ստանալու հայտ ներկայացնողներից հանձնաժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ: Երաշխիքների չափերի հաշվարկման սկզբունքներն ու ներկայացման կարգը սահմանում է հանձնաժողովը: