Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 12. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

գործել է մինչև 2003-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 12. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից:

2. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, տարեկան ռոտացիոն սկզբունքով (յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ), հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի: Հանձնաժողովի կազմից Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա կարող է կրկին առաջադրվել` նոր պաշտոնավարման ժամկետով հանձնաժողովի անդամ նշանակվելու համար:

5. Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել սույն օրենքով սահմանված պարտականությունների կատարումը:

6. Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել`

ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

բ) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք:

7. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` սույն հոդվածի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորստի, այլ աշխատանքի անցնելու դեպքերում, կամ եթե նա թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, որի կապակցությամբ առկա է հանձնաժողովի համապատասխան որոշումը, կամ մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից, կամ եթե դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

8. Հանձնաժողովի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ` դիմելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հայաստանի Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։