Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 19. ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հանձնաժողովը`
ա) յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սպառման կանխատեսվող ծավալների, էլեկտրական էներգիայի արտադրության, արտահանման և ներկրման, բնական գազի ներկրման ծավալների, էլեկտրական և ջերմային էներգիայի ու բնական գազի սակագների կանխատեսումների, ինչպես նաև սույն օրենքով հանձնաժողովին վերապահված իրավասությունների շրջանակում ծրագրավորվող այլ աշխատանքների վերաբերյալ.
բ) յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը: