Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 24. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2003-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 24. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Գործունեության լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանում է հանձնաժողովը:

2. Գործունեության լիցենզիա տրվում է, եթե նման հայտով հանձնաժողով դիմած իրավաբանական անձը սեփականության իրավունքով կամ պայմանագրով իր տնօրինության տակ ունի անհրաժեշտ գույք:

3. Գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկման և գործունեության լիցենզիայի տրման կարգն ու պայմանները սահմանում է հանձնաժողովը:

4. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելու պահից` հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 60 օրը, քննարկում է լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և ընդունում համապատասխան որոշում:

5. Հանձնաժողովը լիցենզիա տալու կամ մերժելու վերաբերյալ որոշման պատճենը ուղարկում է դիմողին` որոշումն ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։