Գլուխ 9 · ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 53. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ և (ԿԱՄ) ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 53. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ և (ԿԱՄ) ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Արտադրության և ներկրման լիցենզիա ունեցող անձանց մուտքը հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանց իրականացվում է շուկայի կանոններով սահմանված կարգով:
2. Հաղորդման (փոխադրման), բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են պայմանագրերի հիման վրա իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել), բաշխել այլ լիցենզավորված անձանց կամ սպառողի էլեկտրական էներգիան (բնական գազը)` հանձնաժողովի սահմանած սակագնով, եթե հաղորդումը (փոխադրումը) և (կամ) բաշխումը չի վատթարացնում համակարգի հուսալիության և անվտանգության հաստատված ցուցանիշները և համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: