Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

25-րդ` «Օգնություն ցույց տալը հարկերի գանձման գործում» հոդվածը վերանվանել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 25

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Պայմանավորվող պետությունները միմյանց աջակցում են իրենց վերապահված հարկային պարտավորությունների գանձման գործում: Նման աջակցությունը չի սահմանափակվում սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներով: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ սահմանում են սույն հոդվածի կիրառման կարգը:

2. «Հարկային պարտավորություն» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` գումար, որը ենթակա է վճարման Պայմանավորվող պետությունների կամ նրանց իշխանության մարմինների անունից գանձման ենթակա ցանկացած տեսակի և անվան հարկի ձևով` այնքանով, որքանով հարկումը համապատասխան հարկերով չի հակասում սույն Համաձայնագրի կամ ցանկացած այլ միջազգային պայմանագրի, որին մասնակից են Պայմանավորվող պետությունները, ինչպես նաև` այդ հարկերին առնչվող տոկոսները, վարչական տուգանքները, դրանց գանձման կամ գանձումն ապահովելու ծախսերը:

3. Եթե Պայմանավորվող պետություններից որևէ մեկի հանդեպ հարկային պարտավորությունը ենթակա է գանձման այդ պետության օրենքներին համապատասխան և պետք է վճարվի այն անձի կողմից, որն այդ պահին, այդ պետության օրենքներին համապատասխան, չի կարող խոչընդոտել դրա գանձմանը, ապա նման հարկային պարտավորությունը, այդ պետության իրավասու մարմինների պահանջով, գանձման նպատակով ընդունվում է մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմինների կողմից: Այդպիսի հարկային պարտավորությունը գանձվում է այդ մյուս Պայմանավորվող պետության կողմից` նրա` սեփական հարկերի գանձման համար կիրառվող օրենսդրության դրույթներին համապատասխան այնպես, ինչպես եթե պարտավորությունը հանդիսանար այդ մյուս Պայմանավորվող պետության հանդեպ ունեցած հարկային պարտավորություն:

4. Եթե հարկային պարտավորությունը Պայմանավորվող պետություններից որևէ մեկի առջև այնպիսի պարտավորություն է, որի գանձման համար այդ պետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, կարող է կիրառել ապահովման միջոցներ, ապա նման պարտավորությունը, այդ պետության իրավասու մարմինների պահանջով, պետք է ընդունվի մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմինների կողմից` ապահովման միջոցներ ձեռնարկելու նպատակով: Այդ մյուս Պայմանավորվող պետությունը այդպիսի հարկային պարտավորության առնչությամբ, իր օրենսդրության դրույթներին համապատասխան, պետք է ձեռնարկի ապահովման միջոցներ այնպես, ինչպես եթե պարտավորությունը վերագրվեր այդ Պայմանավորվող պետությանը, եթե նույնիսկ այդ միջոցների կիրառման պահին այդ հարկային պարտավորությունը ենթակա չի գանձման առաջինը նշված Պայմանավորվող պետությունում կամ ենթակա է մարման այն անձի կողմից, որն իրավունք ունի խոչընդոտելու դրա գանձմանը:

5. Անկախ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներից` ժամանակավոր սահմանափակումները և գերակայության կարգը, որոնք, Պայմանավորվող պետություններից մեկի օրենսդրությանը համապատասխան, կիրառվում են հարկային պարտավորության նկատմամբ` պարտավորության բնույթից ելնելով, չեն կիրառվում այն հարկային պարտավորությունների նկատմամբ, որոնք այդ պետության կողմից ընդունվում են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված նպատակների իրականացման համար: Բացի այդ, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի կիրառման նպատակով, Պայմանավորվող պետություններից մեկի կողմից ընդունված հարկային պարտավորության նկատմամբ այդ պետությունում չի կարող կիրառվել որևէ գերակայության կարգ, որը նախատեսվում է մյուս Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն:

6. Պայմանավորվող պետություններից մեկի նկատմամբ հարկային պարտավորության գոյության, օրինականության կամ գումարի վերաբերյալ դատական գործերը չեն ներկայացվում մյուս Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմինների քննությանը:

7. Ցանկացած ժամանակ այն բանից հետո, երբ Պայմանավորվող պետության կողմից, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան, հարցումն ուղարկվելուց հետո և նախքան մյուս Պայմանավորվող պետության կողմից համապատասխան հարկային պարտավորության գումարի գանձումն ու առաջինը նշված պետությանը փոխանցելն այդպիսի հարկային պարտավորությունը դադարում է դիտարկվել որպես.

ա) սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխանող հարցման դեպքում` Պայմանավորվող պետություններից մեկի նկատմամբ ունեցած հարկային պարտավորություն, որը ենթակա է գանձման այդ Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան և պետք է մարվի այն անձի կողմից, որը տվյալ պահին, այդ Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան, չի կարող խոչընդոտել դրա գանձմանը, կամ

բ) սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հարցման դեպքում` առաջինը նշված Պայմանավորվող պետության նկատմամբ ունեցած հարկային պարտավորություն, որի նկատմամբ այդ Պայմանավորվող պետությունը, իր օրենսդրության համաձայն, գանձումն ապահովելու նպատակով կարող է կիրառել ապահովման միջոցներ`

ապա առաջինը նշված Պայմանավորվող պետության իրավասու մարմինները անհապաղ ծանուցում են մյուս պետության իրավասու մարմիններին այդ փաստի մասին, և առաջինը նշված պետությունը, մյուս պետության հայեցողությամբ, կասեցնում կամ հետ է վերցնում իր հարցումը:

8. Սույն հոդվածի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետություններից մեկին պարտավորեցնող`

ա) ձեռնարկել այս կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչական պրակտիկային հակասող վարչական միջոցներ,

բ) ձեռնարկել պետական քաղաքականությանը (հասարակական կարգին) հակասող միջոցներ,

գ) ցուցաբերել աջակցություն, եթե մյուս Պայմանավորվող պետությունը յուրաքանչյուր առանձին դեպքում չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները գանձման կամ գանձման ապահովման համար, որոնք գոյություն ունեին իր տրամադրության տակ` իր օրենսդրությանը կամ վարչական պրակտիկային համապատասխան,

դ) ցուցաբերել աջակցություն այն դեպքում, երբ նման աջակցության առնչությամբ մյուս Պայմանավորվող պետության վրա դրված վարչական ծախսերը ակնհայտորեն համամասնական չեն այն եկամուտների համեմատությամբ, որոնք արդյունքում կարող է ստանալ այդ Պայմանավորվող պետությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։