Հոդված 3
Հոդված 3
4-րդ` «Ռեզիդենտ» հոդվածում ավելացնել 3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն եթե անձը, բացառությամբ ֆիզիկական անձի, երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա իրավասու մարմինները փոխհամաձայնեցման ընթացակարգի օգնությամբ կձգտեն որոշել այն Պայմանավորվող պետությունը, որի ռեզիդենտ այն պետք է համարվի սույն Համաձայնագրի նպատակների համար, հաշվի առնելով նրա փաստացի կառավարման վայրը, գրանցման վայրը և այլ գործոններ: Կառավարման փաստացի վայրի որոշման համար այլ չափանիշերի շարքում հաշվի կառնվեն հետևյալ չափանիշերը.
վայր, որտեղ անցկացվում են տնօրենների խորհրդի նիստերը,
վայր, որտեղից սովորաբար իրականացվում է ղեկավարող կառավարումը,
վայր, որտեղ գլխավոր (ղեկավար) պաշտոնատար անձինք իրականացնում են իրենց գործունեությունը,
վայր, որտեղ վարվում է հաշվապահական հաշվառումը և պահվում են արխիվները:
Համաձայնության բացակայության դեպքում տվյալ անձի վրա չեն տարածվի այն հարկային արտոնություններն ու ազատումները, որոնք տրամադրվում են սույն Համաձայնագրով, եթե միայն Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների կողմից համաձայնեցված չէ, թե ինչ սահմաններում և ինչ եղանակով պետք է տրամադրվեն այդ արտոնություններն ու ազատումները:»: