Հոդված 11
Հոդված 11
26-րդ` «Տեղեկությունների փոխանակում» հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկատվություն, որը կարող է համարվել էական սույն Համաձայնագրի իրականացման կամ Պայմանավորվող պետությունների օրենսդրությունների կատարման համար Պայմանավորվող պետության անունից գանձվող ցանկացած տեսակի և անվան հարկի առումով` այն մասով, որով հարկումը այդ օրենսդրությամբ չի հակասում սույն Համաձայնագրին: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներով:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է համարվի գաղտնի այնպես, ինչպես այդ պետության օրենսդրության հիման վրա ստացված տեղեկությունը, և կարող է փոխանցվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերի հաշվեգրմամբ կամ գանձմամբ, հարկադիր գանձմամբ կամ քրեական հետապնդմամբ, այդ հարկերի հետ կապված առարկություններին և բողոքներին վերաբերող որոշումների ընդունմամբ կամ այդպիսի գործունեության վերահսկմամբ: Այդ անձինք կամ մարմինները տեղեկատվությունը կարող են օգտագործել միայն նշված նպատակներով: Նրանք կարող են բացահայտել այդ տեղեկությունը բաց դատական նիստերի ընթացքում կամ դատական որոշումներում:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`
ա) անցկացնել միջոցառումներ տեղեկությունների տրամադրման նպատակով, որոնք հակասում են այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը կամ վարչական պրակտիկային,
բ) տրամադրել այնպիսի տեղեկատվություն, որը, այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքների կամ ունեցած վարչական պրակտիկայի համաձայն, հնարավոր չի ստանալ,
գ) տրամադրել այնպիսի տեղեկություն, որը կարող է բացահայտել որևէ առևտրային, արդյունաբերական, ձեռնարկատիրական կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ որի տրամադրումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):
4. Եթե Պայմանավորվող պետությունը, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, տեղեկատվության հարցում է կատարում, ապա մյուս Պայմանավորվող պետությունը ձեռնարկում է իր տրամադրության տակ գտնվող միջոցները` ստանալու համար պահանջված տեղեկատվությունը նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս պետությունը իր սեփական հարկման նպատակների համար այդպիսի տեղեկության կարիքը չունի:
Սույն կետի նախորդ նախադասության մեջ նախատեսված պարտավորությունը ենթակա է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված սահմանափակումներին` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սահմանափակումները խոչընդոտում են Պայմանավորվող պետությանը` տեղեկատվություն տրամադրել միայն այն պատճառով, որ ինքն իր պետական հարկման նպատակների համար հետաքրքրված չի այդպիսի տեղեկատվությամբ:
5. Սույն հոդվածի 3-րդ կետը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը տեղեկատվության տրամադրումը մերժել թույլատրող միայն այն պատճառով, որ այդ տեղեկատվությունը գտնվում է բանկի, այլ վարկային կազմակերպության, անվանական տնօրինողի, գործակալի կամ վստահված անձի տնօրինության տակ, կամ` որ այդ տեղեկատվությունը վերաբերում է որևէ անձի տնօրինման իրավունքին:»: