Հոդված 8
Հոդված 8
Համաձայնագիրը լրացնել 12.1 հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 12.1
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտները, ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում և, որը գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության գույքի բաղկացուցիչ մաս կազմող շարժական գույքի կամ անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի տրամադրության տակ գտնվող մշտական բազային վերաբերող` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող շարժական գույքի օտարումից եկամուտները, ներառյալ այդպիսի մշտական ներկայացուցչության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին) կամ այդպիսի մշտական բազայի օտարումից եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
3. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային նավերի կամ օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտի օտարումից կամ այդպիսի նավերի և տրանսպորտային միջոցների շահագործմանը վերաբերող` շարժական գույքի օտարումից ստացվող եկամուտները հարկվում են միայն այդ Պայմանավորվող պետությունում:
4. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` ավելի քան 50 տոկոսով ուղղակիորեն կամ անուղղակիորեն անշարժ գույքից բաղկացած ակտիվներով կազմակերպության բաժնետոմսերի կամ կազմակերպությունում մասնակցության այլ իրավունքների օտարումից ստացված եկամուտները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
5. Ցանկացած այլ գույքի օտարումից եկամուտները, բացառությամբ սույն հոդվածի 1-4-րդ կետերում նշվածների, հարկվում են միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է գույքն օտարող անձը:»: