Հոդված 7
Հոդված 7
11-րդ` «Տոկոսներ» հոդվածում.
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մի Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները հարկվում են այդ մյուս Պայմանավորվող պետությունում:»:
բ) Լրացնել 1.1 և 1.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10%-ը:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն կետի դրույթների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
1.2. Անկախ սույն հոդվածի 1.1-ին կետի դրույթներից` մի Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսները ազատվում են հարկումից այդ պետությունում, եթե այդ տոկոսների նկատմամբ փաստացի իրավունքը պատկանում է այդ մյուս պետության կառավարությանը կամ կենտրոնական բանկին:»: