Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող պետությունների օրենսդրությամբ սահմանված` դրա համար անհրաժեշտ ընթացակարգերի իրականացման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցման ստացման օրվանից և գործում է մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը:
2. Սույն Արձանագրության դրույթները կիրառվում են.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից հետո վճարվող գումարներից,
բ) եկամուտներից գանձվող այլ հարկերի առնչությամբ` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար,
գ) գույքից գանձվող հարկերի առնչությամբ` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող ցանկացած տարվա հունվարի 1-ին առկա գույքի նկատմամբ,
դ) Արձանագրության 10-րդ և 11-րդ հոդվածների առնչությամբ` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Շինարարական հրապարակը, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը, ինչպես նաև վերահսկիչ գործունեության իրականացումը` կապված նշված օբյեկտների հետ, և այն ծառայությունների մատուցումը, որոնք սկսվել են այն օրացուցային տարում, որում սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտել, ձևավորում են մշտական ներկայացուցչություն այն դեպքում, եթե այդպիսի հրապարակի կամ օբյեկտի գոյության տևողությունը և հսկողական գործունեության իրականացումը կամ ծառայությունների մատուցումը գերազանցում են 18 ամիսը:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2013 թ. ապրիլի 15-ին: