Հոդված 12
Հոդված 12
1996 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվա քաղաքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին Համաձայնագրին կից Արձանագրության մեջ`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. 5-րդ հոդվածի առնչությամբ.
3-րդ կետի կիրառման դեպքում շինարարական հրապարակի, մոնտաժային կամ հավաքման օբյեկտի սկզբի և ավարտման պահը որոշվում է պայմանագրի պայմաններով նախատեսված արձանագրությունում կամ այլ փաստաթղթում պատվիրատուի և կապալառուի ներկայացուցիչների կողմից համատեղ նշված ամսաթվերով:».
բ) լրացնել 2.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«2.1. 8-րդ հոդվածի առնչությամբ.
Անկախ սույն հոդվածի դրույթներից` մի Պայմանավորվող պետության ավիաընկերությունների ներկայացուցչությունների, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող պետությունում, միջազգային փոխադրումների հետ կապված գործակալական բնույթի գործունեությունից եկամուտները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:»: