Հոդված 9
Հոդված 9
14-րդ` «Եկամուտներ վարձու աշխատանքից» հոդվածը լրացնել 4-8-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«4. Հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները` մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից` մյուս պետությունում օրացուցային տարվա ընթացքում 183 օրվանից ոչ պակաս գտնվելու կամ նախորդ օրացուցային տարում սկսված և ընթացիկ օրացուցային տարում ավարտվող անընդմեջ 183 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածի ընթացքում այդ մյուս պետությունում իրականացվող վարձու աշխատանքից ստացվող աշխատավարձը և նման այլ վարձատրությունները կարող են հարկվել այդ մյուս պետությունում այն եղանակով և դրույքաչափերով, որոնք նախատեսված են այդ պետության ռեզիդենտների համար:
5. Սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված հարկային ռեժիմը կիրառվում է մյուս Պայմանավորվող պետությունում վարձու աշխատանքն սկսելու օրվանից, եթե աշխատանքի տևողությունը, աշխատանքային պայմանագրի համաձայն, կազմում է ոչ պակաս, քան 183 օր:
6. Եթե մի Պայմանավորվող պետության ռեզիդենտը մյուս Պայմանավորվող պետությունում կնքում է մի քանի աշխատանքային պայմանագրեր, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը օրացուցային տարվա ընթացքում 183 օրից պակաս է, ապա սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված հարկային ռեժիմը կիրառվում է այն աշխատանքային պայմանագրով աշխատանքն սկսելու օրվանից, որով այդ մյուս պետությունում աշխատանքի տևողությունը, հաշվի առնելով նախորդ աշխատանքային պայմանագրերով աշխատանքները, կազմում է 183 օրվանից ոչ պակաս:
7. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում փաստաթղթերով հիմնավորված գտնվելու ժամանակահատվածը, որը չի վերաբերում վարձու աշխատանքի կապակցությամբ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվելու ժամանակահատվածին, ներառվում է սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված հարկային ռեժիմի կիրառման նպատակով այդ մյուս պետությունում գտնվելու ընդանուր ժամանակահատվածի մեջ և հաշվի է առնվում սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի կիրառման ընթացքում` աշխատանքային պայմանագրերով աշխատանքի տևողության հաշվարկման ժամանակ:
8. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքը դադարեցնելու դեպքում մյուս Պայմանավորվող պետությունում գտնվելու ժամանակահատվածում մինչև 183 օրը լրանալը, որը որոշվում է` հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը, կատարվում է նշված անձանց կողմից վճարման ենթակա հարկի գումարի վերահաշվարկ այն եղանակով և դրույքաչափերով, որոնք գործում են այդ մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:
Հարկի գումարի վերահաշվարկի արդյունքում ճշգրտված գումարի վճարման պարտավորությունը ֆիզիկական անձինք կատարում են ինքնուրույն:
Տույժեր և տուգանքներ նման դեպքերում չեն կիրառվում:»: