Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.
Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.
«Հոդված 36.1. Նոտարական ակտը
1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը, կատարողական մակագրության թերթը հանդիսանում են նոտարական ակտ:
2. Նոտարական ակտը պետք է բովանդակի`
1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.
2) նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը.
3) փաստաթղթի նույնականացումը հաստատող գաղտնագիրը.
4) նոտարի ստորագրությունը և կնիքը, ճզմիչ կնիքը.
5) առկայության դեպքում՝ պետական տուրքի և նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.
6) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:»: