Հոդված 41. Օրենքի 56-րդ հոդվածում`
Հոդված 41. Օրենքի 56-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաև կտակը վերացնելու մասին դիմումը վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Նոտարին փոխարինելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է փոխարինող նոտարը:».
3) 5-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կտակը վերացնելու կամ փոփոխելու մասին դիմումը վավերացվում է կտակի վավերացման համար սահմանված կարգով:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«7. Նոտարը ժառանգության բացման մասին տեղեկանալու պահից ծանուցում է ժառանգներին կտակի առկայության մասին:
8. Նոտարը ժառանգական գործերը և կտակները մուտքագրում է ժառանգական գործերի վարման և կտակների առցանց շտեմարան:»: