Անցնել բովանդակությանը

Հոդված 33. Օրենքի 44-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «խուլ անձ» և «խուլ» բառերը փոխարինել «լսողական խանգարում ունեցող անձ» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե լսողական, խոսակցական խանգարում ունեցող անձինք չեն կարող կարդալ փաստաթուղթը, նոտարը, վկաներից բացի, հրավիրում է ժեստերի լեզվի թարգմանչի, որը կարող է բացատրվել նշված անձանց հետ: Ժեստերի լեզվի թարգմանիչը պետք է բացատրվի լսողական, խոսակցական խանգարում ունեցող անձի հետ և հայտնի նոտարին, որ փաստաթուղթն արտահայտում է նրա կամքը, և նա հավանություն է տալիս դրան:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Եթե գործարքի կողմ է տեսողական խանգարում ունեցող անձը, ապա նոտարը բարձրաձայն ընթերցում է գործարքի բովանդակությունն ամբողջությամբ՝ առնվազն երկու վկաների ներկայությամբ։ Վկաները գործարքի վրա ստորագրություն դնելու միջոցով հաստատում են իրենց ներկայությամբ գործարքի բովանդակությունը նոտարի կողմից ընթերցված և կողմերի համար պարզաբանված լինելու փաստը։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։