Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում`

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մեկ տարվա ընթացքում նա երեք անգամ վավերացրել է գործարքներ կամ հաստատել է փաստաթղթեր, որոնք վավերացման կամ հաստատման պահին հակասել են օրենքով սահմանված պարտադիր կանոններին.».

2) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բացատրություն վերցնելու ծանուցման մեջ արդարադատության նախարարը, հաշվի առնելով կարգապահական վարույթի առանձնահատկությունները, սահմանում է բացատրություն ներկայացնելու ժամկետ։ Բացատրություն ներկայացնելու նվազագույն ժամկետ սահմանվում է ծանուցումը ստանալու պահից 3 աշխատանքային օրը։ Նոտարի կողմից ծանուցման մեջ նշված ժամկետում բացատրություն չներկայացնելու դեպքում արդարադատության նախարարի՝ սույն մասով սահմանված պարտականությունը համարվում է կատարված։».

3) 8-րդ մասում՝

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը և ճզմիչ կնիքը հանձնել արդարադատության նախարարություն, իսկ նոտարական գործերը և այլ փաստաթղթերը` նոտարական պալատ։ Փոխարինող նոտար նշանակված լինելու դեպքում նոտարական գործերը և այլ փաստաթղթերը նոտարական պալատը հանձնում է փոխարինող նոտարին:»,

բ. երկրորդ նախադասությունը «կնիքն» բառից հետո լրացնել «ու ճզմիչ կնիքն» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։