Անցնել բովանդակությանը

Հոդված 82.1. Ընդհանուր դրույթներ կատարողական մակագրության վերաբերյալ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 82.1. Ընդհանուր դրույթներ կատարողական մակագրության վերաբերյալ

1. Պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարն իր վավերացրած գործարքի վերաբերյալ կատարում է կատարողական մակագրություն:

2. Կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի միջև կնքվել է նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որով կողմերը համաձայնվում են տվյալ նոտարի վավերացրած գործարքից բխող գումար վճարելու կամ գույք (փաստաթուղթ) հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում նոտարի կողմից կատարողական մակագրություն կատարվելու վերաբերյալ։

3. Կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի համաձայնությամբ դրամական գումարներ կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտապանի պարտավորությունը կատարվելու է նոտարական ակտեր կայացնելու կամ նոտարական գործողություններ կատարելու միջոցով:

4. Կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա` կատարողական մակագրության թերթ տրամադրելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։