Հոդված 82.2. Կատարողական մակագրության թերթ տալու պայմանները
Հոդված 82.2. Կատարողական մակագրության թերթ տալու պայմանները
1. Կատարողական մակագրության թերթը տրվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե՝
1) ներկայացվում են նոտարական կարգով վավերացված փաստաթղթեր, որոնք հաստատում են պարտատիրոջ հանդեպ պարտապանի անվիճելի պարտավորությունը, և բացակայում է պարտատիրոջ հանդիպական պարտավորությունը.
2) առկա են սույն օրենքի 82.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքերը.
3) պարտատերը ներկայացնում է պարտքը բռնագանձելու կամ չկատարված պարտականությունը կատարելու համար նոտարին կատարողական մակագրություն տալու համար դիմելու մասին պարտապանին պատշաճ կարգով ծանուցելու վերաբերյալ ապացույց:
2. Կատարողական մակագրության թերթը տրվում է երկու օրինակից, որոնցից մեկը պարտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի հետ կցվում է նոտարական գործին՝ «երկրորդ օրինակ» նշումով, մյուսը տրվում է պարտատիրոջը:
3. Յուրաքանչյուր չկատարված պարտականության մասով տրվում է առանձին կատարողական մակագրության թերթ:
4. Նոտարին ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են պարտատիրոջը՝ նոտարական գործում թողնելով փաստաթղթի բնօրինակի՝ նոտարի կնիքով վավերացված պատճենը:
5. Կատարողական մակագրության թերթի օրինակելի ձևաթուղթը հաստատում է արդարադատության նախարարը:
6. Կատարողական մակագրության թերթը տրվում է դիմում ներկայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում: