Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

«Հոդված 19.1. Ուսումնասիրության ենթակա նոտարի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնասիրության ենթակա նոտարն իրավունք ունի`

1) արգելելու ուսումնասիրությունը, եթե ուսումնասիրություն իրականացնողը դուրս է եկել ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից.

2) ծանոթանալու եզրակացությանը.

3) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ուսումնասիրություն իրականացնող անձանց գործողությունները.

4) չկատարելու ուսումնասիրություն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ուսումնասիրության նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ։

2. Ուսումնասիրության ենթակա նոտարը պարտավոր է`

1) չխոչընդոտել ուսումնասիրության ընթացքը, կատարել ուսումնասիրություն իրականացնող անձանց օրինական պահանջները.

2) ուսումնասիրություն իրականացնողի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։