Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում`

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) նոտարական գրասենյակի հասցեի փոփոխությունը համաձայնեցնել արդարադատության նախարարության հետ.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) տարին մեկ անգամ նոտարական պալատի կողմից կազմակերպված վերապատրաստում անցնել՝ նոտարական պալատի սահմանված կարգով և պայմաններով:

Վերապատրաստման դասընթացների տևողությունը առնվազն 30, բայց ոչ ավելի, քան 60 ակադեմիական ժամ է: Ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում արդարադատության նախարարը մեկշաբաթյա ժամկետում մերժում է նոտարական գրասենյակի հասցեի փոփոխությունը, եթե նոտարական գրասենյակի նոր հասցեն գտնվում է նոտարական տարածքից դուրս, կամ նոտարական գրասենյակը չի համապատասխանում առաջադրվող նվազագույն պահանջներին կամ գտնվելու վայրի չափանիշներին:».

3) 2-րդ մասում`

ա. առաջին պարբերության «Ծառայության» բառը փոխարինել «Նոտարական գործողությունների և նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների» բառերով,

բ. առաջին պարբերությունից հանել «խնդրանքով» բառը,

գ. 2-րդ մասի 1-ին կետի «իրավաբանական» բառը փոխարինել «իրավական» բառով,

դ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը.

4) 4-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ կողմերի մտադրությունների» բառերը.

5) 5-րդ մասից հանել «կամ նոտարական գրասենյակի» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։