Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
«Հոդված 35.1. Նոտարական պալատի պահուստային ֆոնդը
1. Նոտարների պատճառած վնասների հատուցումը երաշխավորելու համար նոտարների անդամավճարների առնվազն տասը տոկոսը բանկային հաշվում կապիտալացնելու միջոցով նոտարական պալատը ստեղծում է պահուստային ֆոնդ (այսուհետ՝ պահուստային ֆոնդ):
2. Բանկային տոկոսներն ուղղվում են պահուստային ֆոնդի համալրմանը:
3. Նոտարական պալատի անդամների ժողովը կարող է սահմանել պահուստային ֆոնդ վճարվող տոկոսների առավել բարձր չափ։
4. Պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասները հատուցվում են դատական ակտի հիման վրա, եթե վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը, և անհնարին է նոտարի անձնական գույքի հաշվին բավարարել վնասն ամբողջությամբ:
5. Պահուստային ֆոնդի միջոցները բացառապես օգտագործվում են նոտարի պատճառած վնասի հատուցման նպատակով: Նոտարական պալատի պարտավորություններով պահուստային ֆոնդի վրա բռնագանձում չի տարածվում:
6. Սույն հոդվածի պահանջները կիրառելի են նաև նոտարին պաշտոնից ազատելու կամ սնանկ ճանաչելու դեպքերում:»: