Հոդված 27. Օրենքի 36-րդ հոդվածում`
Հոդված 27. Օրենքի 36-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 13-րդ կետը «արժեթղթեր» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-23-րդ կետերով.
«17) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.
18) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.
19) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.
20) վավերացնում է իր վստահած թարգմանչի ստորագրության իսկությունը.
21) տալիս է կատարողական մակագրության թերթ.
22) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ.
23) իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Ժառանգներին և հնարավոր պարտատերերին հայտնաբերելու նպատակով նոտարը համացանցում այդ նպատակի համար նախատեսված տիրույթում հրապարակում է հաղորդագրություն ժառանգության բացման վերաբերյալ:
4. Նոտարը, նոտարական գործողություններ կատարող այլ անձինք նոտարական գործողություններ իրականացնելիս կարող են օգտվել պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից, իր լիազորություններն իրականացնելու նպատակով ստանալ անձնական տվյալներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
5. Նոտարը, սույն հոդվածով նախատեսված նոտարական ծառայություններից բացի, տրամադրում է հետևյալ ծառայությունները.
1) իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ.
2) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում իրականացնում է պետական մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ.
3) գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պահանջը ապահովելու նպատակով ծանուցում է գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին.
4) հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր:»: