Անցնել բովանդակությանը

Հոդված 35. Օրենքի 46-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Օրենքի 46-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նոտարական գործողությունների ժամանակ որպես թարգմանիչ կարող է հանդես գալ համապատասխան լեզվի տիրապետման մասին որակավորման վկայական ունեցող այն անձը, որին վստահում է նոտարը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հանձնաժողովի կողմից, երբ՝

1) վստահության վերաբերյալ փաստաթուղթ տված նոտարը գրավոր հայտնում է վստահությունը կորցնելու մասին, և որևէ այլ նոտար չի հայտնել իր վստահությունը.

2) թարգմանիչը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտում կամ խախտումը կատարել է չարամտորեն.

3) թարգմանիչը վկայական ստանալու համար ներկայացրել է կեղծ փաստաթղթեր.

4) թարգմանիչը չի պահպանել նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը.

5) թարգմանիչը դիմում է ներկայացրել որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին.

6) թարգմանիչը մահացել է, ճանաչվել է անգործունակ կամ անհայտ բացակայող.

7) բացասական են վերապատրաստման արդյունքները:

Որակավորում ունեցող անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով վերապատրաստվում է առնվազն երեք տարին մեկ անգամ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Որակավորման վկայական ունեցող ժեստերի լեզվի թարգմանչի բացակայության դեպքում նոտարական գործողության կատարմանը որպես թարգմանիչ մասնակցում է մասնագիտացված կազմակերպության կողմից որպես ժեստերի լեզվի թարգմանիչ երաշխավորված անձը:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվով որակավորման վկայական ունեցող թարգմանչի բացակայության դեպքում նոտարական գործողության կատարմանը որպես թարգմանիչ մասնակցում է տվյալ ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության նպատակով ձևավորված հասարակական կազմակերպության ղեկավարի կողմից երաշխավորված անձը, իսկ այդպիսի հասարակական կազմակերպության բացակայության դեպքում՝ ազգային փոքրամասնության բնակության վայրի համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից երաշխավորված անձը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։