Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «իր կողմից» բառերից հետո լրացնել «նոտարական գործողություն կատարելու կամ այլ ծառայություն մատուցելու վերաբերյալ, ինչպես նաև» բառերով, իսկ «տեղեկությունները» բառից հետո՝ «(նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն)» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ժառանգության բացման վերաբերյալ ժառանգներին, պարտատերերին տեղեկություններ հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Նոտարական գործի շրջանակում նոտարական գործողություններ իրականացնելու նպատակով նոտարին, ինչպես նաև օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում օրենքում նշված անձին տեղեկություններ հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:»: