Հոդված 47. Անցումային դրույթներ
Հոդված 47. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրի չափանիշները չեն տարածվում գործող նոտարական գրասենյակների վրա:
3. Սույն օրենքի 26-րդ հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։
4. Որակավորում ունեցող թարգմանիչների առաջին վերապատրաստումն իրականացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
5. Սույն օրենքի 28-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, և դրա պահանջները տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո ընդունված նոտարական ակտերի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2016 թ. նոյեմբերի 12
Երևան
ՀՕ-180-Ն