ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 4 · ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ
Հոդված 21. Ազգային պատկանելությունը և գրանցումային նշումները
Հոդված 21. Ազգային պատկանելությունը և գրանցումային նշումները
1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում կամ հավելվածում գրանցված օդանավը նշվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացված ազգային նիշով՝ EK, որին հաջորդում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի տված գրանցման նիշը:
2. Ազգային և գրանցման նիշերն օդանավի վրա արտապատկերման և օդանավերի նշագծման կարգերը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող օդանավերը պետք է ունենան նշումներ՝ համաձայն գրանցման երկրի կանոնակարգերի: