ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 5 · ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 28. Որոշակի սահմանափակումներով թռիչքների թույլտվությունները
Հոդված 28. Որոշակի սահմանափակումներով թռիչքների թույլտվությունները
1. Օդանավին կարող է տրվել Հայաստանի Հանրապետությունում թռիչքի թույլտվություն, եթե թռիչքային պիտանիության վկայական օդանավին չի կարող տրվել, կամ եթե օդանավն ունի թռիչքային պիտանիության վկայական, բայց ժամանակավորապես չի համապատասխանում թռիչքային պիտանիության պահանջներին, սակայն տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից համարվում է ապահով՝ սահմանված սահմանափակումների շրջանակներում թռիչքներ իրականացնելու համար: Նման թռիչքի թույլտվություն կարող է տրվել թռիչքային փորձարկումների, օդանավի փոխանցման և թույլատրելի համարվող այլ առանձին նպատակներով՝ տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգով: