ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 5 · ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 24. Թռիչքային պիտանիության համար պատասխանատվությունը
Հոդված 24. Թռիչքային պիտանիության համար պատասխանատվությունը
1. Օդանավի թռիչքային պիտանիության համար պատասխանատվությունը կրում է սեփականատերը կամ շահագործողը (եթե այն չի շահագործում սեփականատերը):
2. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին անմիջապես հայտնել հանգամանքների, իրադարձությունների ու խափանումների մասին, որոնք կարող են ազդել օդանավի թռիչքային պիտանիության վրա: